26 Հունիսի, 2023
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր հայտարարեց, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փակ հանդիպումների ժամանակ ասել է, որ ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։

«Չգիտեմ ես դա ասելու իրավունք ունե՞մ, թե՞ չէ, կարծում եմ ունեմ. փակ հանդիպման ժամանակ ինքը նույնպես ընդունում ու ընդունել է ՀՀ տարածքային ամբողջականությունը թվային ձևակերպումով»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Սիմոնյանը հիշեցրեց Ալիևի խոսքերը, երբ հայտարարել էր, որ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ որևէ տարածքային պահանջ չունի։

«Պետք է հասկանալ Հայաստանի Հանրապետությունը որն է, այդ վերացական Արարատից, Վանից, Մուշից… ինձ համար ամբողջը հայկական լեռնաշխարհ է, բայց պետք է հասկանանք Հայաստանը վերացական ամորֆ բա՞ն է, թե՞ սահմաններ ունեցող պետություն է»,- նշեց ԱԺ նախագահը պնդելով այսօր Հայաստանը 29 հազար 800 քառակուսի կիլոմետրն է, որով Սովետական Միության փլուզման ժամանակ ՀՀ բնակչությունն անկախացել է։

 

 

Լրահոս