Այս մասին վերջինս հայտարարել է այսօր անցկացված խորհրդակցության ժամանակ, որին մասնակցել է Զինված ուժերի հրամանատարական կազմը, փոխանցում է «Թուրան» գործակալությունը։
Խորհրդակցությունը հրավիրվել էր ադրբեջանական բանակի ցամաքային ուժերի վերջին հրամանատարա-շտաբային զորավարժությունների արդյունքները ամփոփելու նպատակով։
Զորախաղերը ընթանում էին Լեռնային Ղարաբաղին հարող այն շրջաններում, որոնք Բաքվի վերահսկողության տակ էին անցել 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում։