Նիստի սկզբում հանրային մեղադրող Արթուր Դանիելյանը նշեց, որ խափանման միջոց կալանքը տնային կալանքով փոխարինելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը դատախազությունը բողոքարկելու է Վճռաբեկ դատարան։ Մեղադրանքի կողմը գտնում է, որ Ազգուշ Մարտիրոսյանի (Գայանե Մարտիրոսյան) նկատմամբ պետք է կալանավորվի։ Դատարանում Աշոտ Փաշինյանը հաստատել է դատախազի այն պնդումը միջամտությունների վերաբերյալ նշելով, որ իրեն զանգել են բողոքը հետ վերցնելու հարցով։ Վարչապետի որդին, սակայն ինքնուրույն դիրքորոշում չհայտնեց մեղադրյալի խափանման միջոցի ընտրության վերաբերյալ` նշելով, որ ինքն իրավաբան չէ և մեղադրողի դիրքորոշմանն է միանում, իսկ մեղադրողը պնդում էր, որ պետք է կալանավորել Ազգուշ Մարտիրոսյանին։
Դատարանը որոշեց փոխել Ազգուշ Մարտիրոսյանի խափանման միջոցը, բավարարել հանրային մեղադրողի միջնորդությունը և կալանավորել նրան 1 ամիս, 15 օր ժամկետով։