Նախկինում մինչ հեղափոխությունը, ոչնչով աչքի չընկած ԵՊՀ դասախոս Արայիկ Հարությունյանը 2018 թվականին, երբ ԿԳ նախարար էր դառնում, ստանում էր ընդամենը տարեկան գրեթե 680 հազար դրամ աշխատանքի վարձատրություն ԵՊՀ-ից: Սակայն տարբեր պաշտոններում պաշտոնավարման այս 6 տարիների ընթացքում Արայիկ Հարությունյանի աշխատանքի վարձատրությունը 22 անգամ ավելացել է դառնալով տարեկան 22 մլն 488 հազար դրամ։
Վարչապետի աշխատակազմի ղեկավարը 2022 թվականին ձեռք է բերել հողամաս Կոտայքի մարզի Նաիրի համայնքում, որի արժեքը կազմել է 8 մլն 320 հազար դրամ։
2022 թվականին առկա կանխիկ դրամական միջոցները 150 հազար դրամը, այս տարի նվազել է դառնալով 100 հազար դրամ։
Արայիկ Հարությունյանի ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 27 մլն 017 հազար դրամ, որը, ինչպես հասկանում ենք, բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է, որի համար աշխատակազմի ղեկավարը ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացել է 3 մլն 016 հազար դրամ գումար եկամտահարկի վերադարձի օրենքով հիփոթեքի մայր գումարի մնացորդը մարելու համար»։
Մանրամասները «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: