Սակայն քանի որ շրջափակումն Արցախում ոչ միայն հացի խնդիր է առաջացրել, այլեւ անվտանգային, որոշել են ընդունել առաջարկը, գիտակցելով, որ բացելով Աղդամը ճանապարհ են բացում ինտեգրացիայի համար։ Աղդամով միայն հիգիենայի պարագաներ կմտնեն Արցախ, իսկ Լաչինով առաջիկա օրերին բացառապես ալյուր։ Երեկ մեկական բեռնատար է մտել Ստեփանակերտ:
Չնայած նախնական պայմանավորվածությանը, որ Աղդամով Արցախ մտնող ռուսական Կարմիր խաչի մեքենաներում լինելու են բացառապես ռուսական արտադրության ապրանքներ, սակայն պարզվում է թուրքական արտադրության մանկական տակդիրներ էլ են եղել, որոնց մասին արցախցիները երեկ ահազանգում էին պահանջելով հրապարակային այրել թուրքական արտադրանքը։ Կառավարությունը հայտարարեց, որ Աղդամից մտնող ապրանքը կբաշխվի միայն փորձաքննությունից հետո»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում