1 Դեկտեմբերի, 2022
«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Պաշտոնական այցով նոյեմբերի 30-ից մինչեւ դեկտեմբերի 3-ը Քաթար մեկնած Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարզադաշտից կհետեւի նաեւ ֆուտբոլի աշխարհի առաջնությանը։ Խորհրդարանից պարզաբանել են, որ Ալեն Սիմոնյանը Քաթարի պետության խորհրդարանի ղեկավարից է հրավեր ստացել՝ աշխարհի առաջնության խաղերից մեկը դիտելու։

Մի քանի օր է՝ բոլորին հետաքրքրում է, թե որքան է նստել ԱԺ նախագահի այցը հարկատուներիս վրա։ Մինչդեռ ԱԺ կայքում կա այդ հարցի պատասխանը․ ըստ պաշտոնական հրամանի՝ Ալեն Սիմոնյանի «գործուղման հետ կապված գիշերավարձի եւ ճանապարհածախսի վճարումը կատարում է հրավիրող կողմը»:

ԱԺ նախագահի հետ Քաթար են մեկնել նաեւ ԱԺ նախագահի խորհրդատու օգնական Համլետ Գեւորգյանն ու աշխատակազմի արարողակարգի վարչության պետ Հակոբ Հաջի-Հակոբյանը։ Վերջիններիս գործուղման ծախսերն արդեն հոգալու է ԱԺ բյուջեն»։

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

Լրահոս