18 Հունվարի, 2025
«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր ունեցած տեղեկություններով, Հայաստանում նախատեսվում է հասարակական-քաղաքական նոր միավորի ստեղծում: «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը, Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը և ԱԺ նախկին փոխնախագահ, Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը ստեղծում են «Համահայկական միասնության խորհուրդ»։

Համապատասխան հայտարարության մեջ նշվում են նման միավորի ստեղծման դրդապատճառները: Ի մասնավորի, հիմնական մոտիվացիան անվտանգային ռիսկերին դիմակայելու, Հայաստանի պետականությունը փրկելու, պահպանելու շուրջ ջանքերի համախմբման անհրաժեշտությունն է:  «Համահայկական միասնության խորհուրդը» շեշտադրելու է Ազգ-Բանակ-Եկեղեցի եռամիասնության գաղափարը:

Ըստ թերթի տեղեկությունների, տարբեր հասարակական-քաղաքական ուժեր, անհատ գործիչներ ևս առաջիկայում միանալու են այդ «Խորհրդին», սակայն մեզ հայտնի են միայն նախաձեռնողների՝ Արշակ Կարապետյանի, Միքայել արքեպիսկոպոսի ու Ալբերտ Բազեյանի անունները: Մյուսների մասին տեղեկություն ունենալու դեպքում առաջիկայում կհրապարակենք:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս