Մեզ պատմեցին, որ գյուղերում բնակիչների հետ հանդիպումների ժամանակ Առուշ Առուշանյանը գովել է մարզպետին բնակիչներին ասելով, թե առաջին անգամ է, որ ինքը մարզային իշխանության հետ հանդիպումների է գնում։
Սյունիքի մարզպետի երթուղին դիտարկելիս ակնհայտ է դառնում, որ նա մարզով մեկ այցելություններ է իրականացնում, որը սկսել է անցյալ տարվա ապրիլից: Նախ Գորայք, հետո Սիսիան, Տաթեւ, Տեղ, վերջին օրերին Գորիս։ 5 համայնքներից երկուսն են ընդդիմադիր Առուշանյանն ու Տաթեւի ղեկավար «Շանթ» դաշինքի անդամ Սամվել Լալայանը: Իսկ Տեղի ղեկավար Ղուլունցը, ով Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի քրոջ որդին է, մարզպետին շնորհակալագիր է տվել: Մեզ հայտնեցին, որ մարզպետի հաջորդ կանգառը Մեղրին է, որի ղեկավարն Արամ Սարգսյանի կուսակիցն է»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։