17 Սեպտեմբերի, 2023

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 12:10-ի սահմաններում Արտաշատ-Վերին Արտաշատ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում՝ դեպի Վերին Արտաշատ ընթանալիս, Opel Zafira մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և կողաշրջվել:

4 հոգի տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն:

Մինչ քննիչների ժամանումը, «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը՝ գիտակցության չգալով մահացել է, իսկ վիրավորներից մեկին տեղափոխեւմ են Երևանի հիվանդանոցներից մեկը:

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները ասում էին, որ վարորդը, մահացածն ու վիրավորները ընտանիքի անդամներ են և մեկնում էին իրենց հարազատի՝ պատերազմում նահատակված հերոսի շիրիմին խնկարկում անելու և ծաղիկներ խոնարհելու:

 

 

 

kotayk

Լրահոս