Սեպտեմբերի 14-ին ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 13։50-ի սահմանում Նորապատ գյուղի կենտրոնական փողոցում գազալցակայանի դիմաց, բախվել են Արմավիրի մարզի Գետաշեն գյուղի բնակիչը 27-ամյա Արկադիա Հովհաննիսյանի վարած «Nissan» մակնիշի և Վաղարշապատ քաղաքի բնակիչը 36-ամյա Արուսյակ Զոհրաբյանի վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտոն։
Ըստ աղբյուրի վարորդներից Ա. Հովհաննիսյանն Արմավիրի մարզի Գետաշեն գյուղի գյուղապետ Գագիկ Հովհաննիսյանի որդին է, նրա վարած «Nissan»-ն էլ հաշվառված է գյուղապետարանի հաշվեկշռում։
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում։
18