24 Հունվարի, 2024

Այսօր՝ հունվարի 24-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ Նարեկ Մ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Մեղրի-Լեհվահ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց ու գլխիվայր շրջվել:

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը հոսպիտալացվել է Մեղրիի բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Մեղրիի թիվ 56 հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու տեղում իրականացրել հերթապահություն:

Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Մեղրիի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք հավանաբար կփոխանցվեն Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն:

kotayk

Լրահոս