12 Փետրվարի, 2024
Փետրվարի 6-ին ֆոտոռեպորտաժ և տեսանյութ էր հրապարել Արմավիրի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարից։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Այդ օրը՝ ժամը  08:45-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհին՝  «Դվին» ռեստորանային համալիրի հարևանությամբ, բախվել էին Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենան և HOWO մակնիշի բեռնատարը:

Վթարի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որի շրջանակում պարզվել է, որ Հովո բեռնատարը վարել է Արմավիրի մարզի բնակիչ 56-ամյա Թելման Մկրտչյանը, ով աշխատում է ԻԿՍ ՄԱՅՆԻՆԳ ՍՊԸ-ում որպես վարորդ, իսկ Nissan-ը վարել է Արմավիրի մարզի բնակիչ, 34-ամյա Անուշ Հովակիմյանը։ Վերջինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատ բժշկական կենտրոն

Դեռ դեպքի վարում մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել էին տեսախցիկի առջև խոսել, ասում էին՝ վթարի մեղավորը բեռնատարն է եղել, որը վթարային իրավիճակ է ստեղծել Nissan-ի վարորդի համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ և բեռնատարի վարորդը պետք է ավտոմեքենայի վրա տեղադրված հայելիներով նայեր՝ ավտոմեքենայի հետևից ոչ մի տրանսպորտային միջոց չկա, նոր փորձեր շրջադարձ կատարել, սակայն կոպիտ կերպով խախտելով երթևեկության կանոնները՝ վթարային իրավիճակ է ստեղծել Nissan-ի համար։ Իսկ եթե Nissan-ի վարորդը գերազանցեր արագությունը, չէր բացառվում, որ վթարը  ծանր հետևանքներ կունենար։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

kotayk

Լրահոս