9 Հունիսի, 2022

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ հիվանդանոց տեղափոխվածներն են՝ Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 41-ամյա Գոհար Գարանյանը, Աբովյան քաղաքի բնակիչ, 34-ամյա Աննա Ազիզբեկյանը, ով աշխատում է Բյուրեղավանի հիմնական դպրոցում՝ որպես ուսուցչուհի, Բյուրեղավան քաղաքի բնակիչներ, 38-ամյա Լիաննա Պողոսյանը, 15-ամյա  Սվետլանա Հ.-ն, 15-ամյա Մելինե Խ.-ն, 15-ամյա Զոյա Ջ.-ն, 56-ամյա Սյուզաննա Գ.-ն, 47-ամյա Արմենուհի Ա.-ն, 17-ամյա Միքայել Ա.-ն, 46-ամյա Օֆելյա Ս.-ն, 37-ամյա Դմիտրի Ա.-ն, և  35-ամյա  Արաքսյա Ա.-ն:

Ոստիկանները պարզել են, որ նշված անձինք Վերին Պտղնի համայնքի վարչական տարածքում գտնվող «Նարեկ Պլյուս» ռեստորանային համալիրում մասնակցելիս են եղել «Վերջին զանգ»-ի միջոցառմանը և սնվել են բանջարեղենային աղցանով ու խոզի մսից պատրաստված խորովածով:

Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

kotayk

Լրահոս