Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Պարզվել է, որ Զառ-Սևաբերդ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «Zil» մակնիշի բեռնատարը (վարորդ Գ. Գ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել քարերին և կողաշրջվել. վարորդը արգելափակվել է խցիկում:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը ուղևոր Ա. Գ.-ն տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել բժշկական կենտրոն:
Փրկարարները հիդրավլիկ գործիքների օգնությամբ բեռնատարից դուրս են բերել արգելափակված վարորդին և մոտեցրել շտապօգնությանը: