24 Նոյեմբերի, 2023

Ուկրաինայի արևմտյան դաշնակիցները, հատկապես ԱՄՆ-ը և Գերմանիան, փորձում են հասնել Կիևի համար բարենպաստ բանակցային դիրքի, որպեսզի նա կարողանա երկխոսություն վարել Մոսկվայի հետ «ինքնիշխանության և տարածքային ամբողջականության» շուրջ։ Այս մասին գրում է Bild-ը։

Հրատարակության ռազմական դիտորդ Ջուլիան Ռեպկեի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը չեն պատրաստվում ուղղակիորեն պահանջել Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկիից Ռուսաստանի հետ բանակցել, այլ գործում են մի փոքր այլ կերպ։

«Շոլցն ու Բայդենը ցանկանում են որքան հնարավոր է շուտ վերջ տալ հակամարտությունն Ուկրաինայում, բայց Զելենսկին ստիպել են բանակցել շատ կոնկրետ ձևով։ Գերմանիան և Միացյալ Նահանգները ծրագրում են Կիևին մատակարարել հենց այն սպառազինությունը և այն քանակով, ինչ կա և որն ուկրաինական բանակն ի վիճակի է պահել ներկայիս ճակատը, բայց հարձակողական գործողությունների անընդունակ»,- ասվում է տեքստում։

kotayk

Լրահոս