25 Նոյեմբերի, 2023

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան անհասկանալի պատճառներով հինգշաբթիից ուրբաթ գիշերն անցկացրել է ոչ թե իր նստավայրում, այլ հյուրանոցում: Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը՝ վկայակոչելով կառավարության գլխավոր քարտուղարի տեղակալ Հիրոսի Մորիային։

«Որպես ժամանակավոր միջոց վարչապետին խնդրել ենք գիշերել հյուրանոցում, նոյեմբերի 24-ին՝ 24 ժամվա ընթացքում, նա կվերադառնա նստավայր»,- ասել է Մորիան։

Հինգշաբթի երեկոյան Քիշիդան իր նստավայրում խորհրդակցություն է անցկացրել լրացուցիչ բյուջեի նախագծի շուրջ, որն այժմ քննարկվում է խորհրդարանում։ Կառավարության ղեկավարն այնուհետև մասնակցել է կայսերական պալատում տեղի ունեցած արարողությանը: Նա նստավայր է վերադարձել ժամը 20։00-ի սահմաններում, սակայն մեկ ժամ անց հեռացել է և գիշերել մոտակա հյուրանոցում։ Նրա շրջապատը բացատրել է, որ պատճառը սարքավորումների անսարքությունն է, սակայն հրաժարվել են մանրամասնել։

«Անվտանգության նկատառումներից ելնելով մենք ձեռնպահ կմնանք մեկնաբանություններից»,- հավելել է Մորիան:

kotayk

Լրահոս