Ապրիլի 7-ին դեսպան Արման Հակոբյանն իր հավատարմագրերը հանձնեց Իսրայելի Պետության նախագահ Յիցխակ Հերցոգին:
Արարողությանը հետևած զրույցն ընդգրկեց երկկողմ հարաբերություններին, հայ և հրեա ժողովուրդների բազմադարյա կապերին ու ընդհանրություններին, Իսրայելում բնակվող հայ համայնքին առնչվող և այլ հարցեր:
Զրույցի ավարտին նախագահ Հերցոգը դեսպան Հակոբյանին ներկայացրեց իր նստավայրի այգում տեղադրված երուսաղեմաբնակ Բալյան ընտանիքի արտադրության պատկերազարդ կերամիկական սալիկները ուղեկցված «Հայկական կերամիկա» գրությամբ ցուցատախտակով:
5