28 Նոյեմբերի, 2023

Երեքշաբթի առավոտյան ինտենսիվ կրակոցներ են լսվել Գազա քաղաքի արևելքում և հյուսիսում չնայած հումանիտար զինադադարի երկարաձգմանը մինչև նոյեմբերի 30-ը։  РИА Новости գործակալաությանը դեպքի վայրից հայտնել են ականատեսները։

«Ինտենսիվ կրակոցներ են տեղի ունենում Գազայի արևելքում և հյուսիսում, Շեյխ Ռադվանի շրջանում և ափին»,- ասել են գործակալության զրուցակիցները։

Նրանց տվյալներով Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հայտնվել են Գազայի հատվածի հյուսիսային հատվածի երկնքում։

Իսրայելը և Գազայի հատվածը կառավարող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Քատարի միջնորդությամբ նոյեմբերի 22-ին առաջին լայնամասշտաբ համաձայնությունը ձեռք բերեցին հոկտեմբերի 7-ին հակամարտությունը սրվելուց հետո։ Կողմերը պայմանավորվեցին չորս օրով դադարեցնել ռազմական գործողությունները փոխանակման նպատակով։ Չորսօրյա զինադադարը սկսվել է նոյեմբերի 24-ին տեղական ժամանակով ժամը 07.00-ին։

Լրահոս