Իսրայելը ցամաքային գործողություն է սկսել Գազայում։ Այդ մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչը․
«Այսօր երեկոյան Իսրայելի ցամաքային զորքերն ընդլայնում են իրենց գործողությունները Գազայի հատվածի ներսում»,- հայտարարել է ՑԱԽԱԼ-ի ներկայացուցիչը։
Իսրայելի ՌԾՈՒ-ն եւ ՌՕՈՒ-ն սկսել են Գազայի հատվածի ամենաինտենսիվ ռմբակոծությունը։ Կտրվել են կապի բոլոր միջոցները Գազայի հատվածում։ Անհնար է հասնել շտապօգնության։
13