ՌԴ նախագահի վարչակազմին մոտ կանգնած աղբյուրները այս մասին պատմել են «Կոմերսանտ»-ին:
Նրանց խոսքով վերջերս վարչակազմի ներկայացուցիչները համապատասխան խորհրդակցություններ են անցկացրել փորձագիտական հանրության ներկայացուցիչների հետ։ Առայժմ ուսումնասիրությունը նախնական բնույթ է կրում դեռևս չկան գաղափարական բաղադրիչի հստակ ուրվագծեր, թեև ենթադրվում է, որ այն հիմնված է լինելու միասնության թեմայի վրա։
Կրեմլի պաշտոնյաները նաև մտադիր են ուշադիր հետևել 2023 թվականի տարածաշրջանային ընտրություններին հաշվի առնելու իրենց փորձն առաջիկա դաշնային ընտրություններում։
Հաջորդ նախագահական ընտրությունները պետք է անցկացվեն 2024 թվականի մարտի 17-ին, իսկ նախընտրական քարոզարշավը կսկսվի 2023 թվականի դեկտեմբերին Դաշնության խորհրդի կողմից դրանց պաշտոնական նշանակումից հետո, այսինքն մեկ տարի էլ չանցած։
Ըստ «Կոմերսանտ»-ի աղբյուրների նախագահի աշխատակազմի ներքաղաքական բլոկի ներկայացուցիչները մշակում են տարբեր ընտրական սցենարներ և ելնում են նրանից, որ քարոզարշավը ընթանալու է ըստ պլանի 2024 թվականին, և որ դրան կմասնակցի Պուտինը։