Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ․
«Մենք նախագահ Մակրոնի հետ կենտրոնացել ենք Ուկրաինայի հակաօդային պաշտպանության, հեռահար և ռազմածովային կարողությունների ամրապնդման հետագա քայլերի վրա»,-հայտնել է Զելենսկին տելեգրամյան իր ալիքում:
Կողմերը քննարկել են նաև Սևծովյան հացահատիկային միջանցքը և դրա պաշտպանության ուղիները:
«Մերձավոր Արևելքի վերաբերյալ մենք նշել ենք, որ քաղաքացիական բնակչությունը պետք է պաշտպանված լինի, և որ տարածաշրջանում հետագա էսկալացիան անընդունելի է», — հավելել է Զելենսկին:
7