10 Հոկտեմբերի, 2023

Հոկտեմբերի 7-ին տեղի ունեցած ավերիչ ցնցումը Սիոնիստական ռեժիմի անուղղելի պարտությունն է ռազմական և հետախուզական առումներով։ ԻՌՆԱ գործակալության փոխնցմամբ՝ այդ մասին երեքշաբթի հայտարարել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Հոմենեին։

Ելույթ ունենալով Իրանի Զինված ուժերի սպայական քոլեջների շրջանավարտների արարողության ժամանակ՝ հոգևոր առաջնորդն ասաց, որ վերջին գործողությունը, ինչպես ավերիչ երկրաշարժը, ոչնչացրեց ռեժիմի կառավարման որոշ հիմնական հենասյուներ, որոնք հեշտ չէ վերականգնել:

«Մենք համբուրում ենք այս գործողության հնարամիտ ու խելացի կազմակերպիչների և պաղեստինցի երիտասարդների ճակատներն ու ձեռքերը և հպարտանում նրանցով, բայց թշնամին ասում է, որ Իրանը կանգնած է այս գործողության հետևում, դա անհեթեթություն է»,-նշել է առաջնորդը և հավելել. «Այս աղետը հրահրվել է հենց սիոնիստների գործողություններով: Երբ դաժանությունն ու հանցագործությունը հատել են սահմանը, երբ ագահությունը հասել է իր գագաթնակետին, պետք է փոթորիկ սպասել»:

Այաթոլլահ Հոմենեին հայտարարել է, որ սիոնիստական ռեժիմը չի խնայել պաղեստինցի կանանց, տղամարդիկ, երեխաներ և ծերեր:

«Նա կատաղած շների պես վերաբնակիչներին գցել է պաղեստինյան կյանք, ազգն ինչպե՞ս պետք է արձագանքի այս ամբողջ դաժանությանը, դե պարզ է, որ փոթորիկ էր հասունանալու»,-ասել է նա։

Հոգևոր առաջնորդի խոսքով, արևմտյան երկրները, հատկապես ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան, ոչ մի կառավարության այնքան ուժեղ չեն աջակցել, որքան այդ կեղծ, դաժան և արյունարբու իշխանություններին։

kotayk

Լրահոս