25 Փետրվարի, 2023

Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզները փետրվարի 24-ին Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի վայրէջքից հետո հայտնաբերել և Արտաշատի բաժին են տեղափոխվել 32-ամյա Արսեն Մ.-ին։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Տղամարդը 2022 թ. մայիսի 4-ից Արտաշատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:

Խափանման միջոցը ստորագրություն:

Նա ներկայացվել է Արարատի մարզային քննչական վարչություն:

Լրահոս