13 Փետրվարի, 2023

Վաղ առավոտից տեղեկություններ էին տարածվում, որ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել:

Լուրը Shabat.am-ի հետ զրույցում հաստատել են  գլխավոր դատախազությունից:

Նախկին նախարարը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով վատնման, գույքի հափշտակման և պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար:

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դեռևս հունվարի 20-ին ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին էր ներկայացրել ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարարի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին երեք միջնորդագիր, որոնցից երկուսը քննարկվել է դռնփակ ռեժիմով, քանի որ գաղտիք էր պարունակում:

Իսկ արդեն փետրվարի 8-ին գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությունների հիման վրա Սեյրան Օհանյանը զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից:

Լրահոս