Փետրվարի 19-ին, ժամը 02.28-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը Բաղրամյան պողոտայից նախաբազկի կտրած-պատռած վերքով ու ճակատի քերծվածքով բուժօգնության է տեղափոխել 24-ամյա երիտասարդի:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ ժամը 01.40-ին Թամանյան փողոցի շենքերից մեկի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխված երիտասարդին դանակահարել էր երևանցի 40-ամյա տղամարդը:
Ժամը 04.20-ին նա հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Արաբկիրի բաժին, ապա ներկայացվել նախաքննական մարմին:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: