26 Դեկտեմբերի, 2022

Բարձրագույն դատական խորհուրդը դռնբաց նիստում քննեց արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գ․ Մինասյանի որոշումը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Փիլոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: Այս մասին հայտնում են ԲԴԽ-ի մամուլի ծառայությունից։

Ըստ ներկայացված հիմնավորումների՝ դատավորի կողմից թվով 4 քաղաքացիական գործերով կայացված վճիռները հրապարակվել են և Հայցվորին տրամադրվել 1-ից 2 տարի ուշացմամբ, ինչի արդյունքում խախտվել են օրենքով սահմանված դատավարական իրավունքի նորմերի պահանջները:

Ելնելով վերոգրյալից՝ Խորհուրդը որոշեց դատավոր Աննա Փիլոսյանի լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնել:

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

Որոշման կայացմանը մասնակցել է Խորհրդի 8 անդամ, խախտման որոշումն ընդունվել է միաձայն, սակայն տույժի տեսակին  դեմ են քվեարկել Խորհրդի անդամներ Դավիթ Խաչատուրյանը և Անի Մխիթարյանը:

 

kotayk

Լրահոս