Գրիգոր Մինասյանի հրամանով 20 տարի ՀԿԱԾ-ում աշխատած Հրանտ Աբազյանը նշանակվել է Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ։ Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։
Հրանտ Աբազյանը 1999թ.-ից աշխատել է Ծառայության Աջափնյակ և Դավթաշեն բաժնում որպես հարկադիր կատարող, զբաղեցրել է Արագածոտնի մարզային բաժնի պետի տեղակալի, Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի պետի, ՀԿԱԾ Քաղաքացիների սպասարկման բաժնի պետի, Կոտայքի բաժնի պետի պաշտոնները:
9