13 Մայիսի, 2020
Մարդու իրավունքների պաշտպանի 2019թ. զեկույցի շուրջ արտահայտվեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Վաղարշակ Հակոբյանը։ Նրա հայտարարությունն անսպասելի էր անգամ յուրայինների համար և հավանաբար մտածում էին՝ «էս ինչ ընձառյուծի կաթ է խմել», որ այդպես աջուձախ մարդու իրավունքների պաշտպանին «կպնում է»։ Մինչդեռ ամենապարզ զննողականությամբ կարելի է ասել, թե ինչու էր Վաղարշակը «այդպես կոտորում իրեն»։

Եռատոնին վարչապետն ասաց․ «Խորհրդարանական մեծամասնության կին պատգամավորներին սոցիալական ցանցերում սպառնում են բռնաբարել, նրանց երեխաներին սպառնում են փողոցներում սատկացնել․․․», նմանօրինակ բաներ․․․

Երիտասարդը փաստորեն կրկնում էր այն, ինչ ասել էր վարչապետը, որոշակի ձևափոխումներով․

«Երկու տարի է անցել հեղափոխությունից, և 2 տարի շարունակ իշխանությունը` որպես ընդհանուր համակարգ, և իշխանության մեջ գտնվող առանձին մարդիկ ամենօրյա ռեժիմով ենթարկվում են տեռորի, էլ չեմ ասում` կանանց մասին ինչեր են ասում, ինչ տիպի տեռորի են ենթարկում իշխանական կանանց, և ձեր վերաբերմունքն ու գնահատականը զրոյական է»։

Իշխանությունը պահելու այլ ելք չկա, հավատացեք։ Երբ իշխանության ղեկավարն ու իր օրենսդիրները ձեն ձենի տված «լացում են», որ իշխանական կանանց սպառնում են բռնաբարել, երեխաներին՝փողոցներում սատկացնել՝ դա իշխանության վերջն է։ Ժողովուրդը ձեր մեջ ուժ է տեսել, որ աջակցել է ձեզ և իշխանություն տվել, հիմա երբ դուք այդքանն ունենալով , չեք կարողանում  գոնե ձեր կանանց ու երեխաներին պաշտպանել, ուրեմն մեղքը ձեր մեջ փնտրեք։ Ծայրահեղ աղքատության մեջ գտնվող ժողովուրդը էլ ձեր հավեսը չունի։ Ձեզ պաշտպանելու սրբազան գործը հանձնարարեք միլիոններով պարգևավճարներ ստացող ձեր թիմի անդամներին։

Հանրությանը սև ու սպիտակ բաժանելու հայտարարությունը երբ Հայկոն արեց, նույն բանն էի մտածում՝ ինչու՞ է «առյուծ կտրել»։ Հետո վարչապետը շարունակեց զարգացնել, հասկացա, որ առաջին զանգը վստահել էր նրան։ Նույնը Վաղարշակի  դեպքում։ Վաղարշակը պարզապես հիշեցնում էր վարչապետի ասածը։

Hraparak.am

kotayk

Լրահոս