19 Փետրվարի, 2021
Քիչ առաջ իր աշխատավայրից ԱԱԾ քննչական դեպարտամենտ բերման է ենթարկվել ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան։ Նշենք, որ հեռուստամեկնաբան Կարեն Բեքարյանին ԱԱԾ-ն մոտ մեկ ժամ առաջ  էր բերման  ենթարկել, նախ խուզարկել են նրա բնակարանը, հետո առգրավել որոշ տեխնիկա:

Ըստ մեր աղբյուրների՝ նրանց ֆեյքերի բացահայտման շրջանակում են բերման ենթարկել: Բեքարյանի փաստաբանը անմիջապես գնացել է ԱԱԾ՝ իր պաշտպանյալի  մոտ, բայց ներս չեն թողնել՝ տարբեր պատճառաբանություններով, ինչով կոպտորեն խախտում են բերման ենթարկվածի իրավունքները: Այս մասին «Հրապարակին» ասել է  Բեքարյանի փաստաբան Գոռ Միքայելյանը: Նաև փաստաբանին հրաժարվում են հայտնել ի՞նչ հիմքով և ի՞նչ քրեական գործի շրջանակում են բերման ենթարկել Բեքարյանին:

Նշենք, որ այս պահին ԱԱԾ շենքի դիմաց հավաք է իրականացվում, իրավապաշտպաններ են հավաքվում՝ ապօրինի ռեպրեսիաների դեմ պայքարելու։

Հ․Գ․ Անժելա Էլիբեգովան ԱԱԾ քննչական դեպարտամենտից արդեն դուրս է եկել, եւ պատկերացում չունի, թե ինչ գործի շրջանակում են իրեն բերման ենթարկել։

 

kotayk

Լրահոս