1 Փետրվարի, 2017

 

«Ժամանակ» թերթը գրում է. «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հանիսյանն արդեն իսկ լծվել է ՀՀԿ-ի օգտին ձայներ հավաքելու գործին։«Ժամանակ»-ի տեղեկություններով նա սկսել է ահաբեկել թաղապետարանի աշխատակիցներին եւ սպառնալ, որ ով ձայն չտա ՀՀԿ-ին եւ ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանին կազատվի աշխատանքից։
Միհրան Պողոսյանը ռեյտինգային համակարգով առաջադրվելու ցանկություն ունի թիվ 1 ընտրատարածքում, որն իր մեջ ներառում է Քանաքեռ-Զեյթուն, Նոր Նորք եւ Ավան համայնքները: Ի դեպ, հենց այս համայնքներում գրանցած հաջողությունից է կախված կկարողանա՞ Միհրան Պողոսյանը հավակնել Երեւանի քաղաքապետի պաշտոնին, թե ոչ։ Այդ իսկ պատճառով էլ ընտրությունից դեռեւս երկու ամիս առաջ սկսվել է ընտրողներին ահաբեկելու գործընթացը»:

Լրահոս