Օգոստոսի 7-ին, տեղական ժամանակով ժամը 08:28-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 04:28-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.19⁰ և արևելյան երկայնության 44.02⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Շիրակի մարզի Բավրա գյուղից 19 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.5 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ-ից:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Զույգաղբյուր գյուղերում 3 բալ և Լոռու մարզի Տաշիր քաղաքում 2-3 բալ ուժգնությամբ: