«Փաստ» օրաթերթը գրում է․
«Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը խումբ-խումբ իր մոտ է կանչել մարզի գրեթե բոլոր գյուղապետերին և հանձնարարել աշխատել միայն իր «ձայների վրա»։ Նա խնդիր ունի Սերժ Սարգսյանի աչքին ավելի ազդեցիկ երևալու, քան կա։
Ըստ թերթի մարզպետ Գրիգորյանը գյուղապետերից յուրաքանչյուրին խոստացել է ընտրություններից հետո 5000-ական դոլար բաժանել։ Այն գյուղապետերին, որոնց չի կանչել իր մոտ ու խոստում չի տվել, հորդորել է աշխատել ուղղակի ՀՀԿ-ի ձայների համար»: