Հեղինակ Վահան Քերոբյան․Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է գործարար Սամվել Ալեքսանյանին: Այս մասին Քերոբյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում․
«Օգոստոսի 11-ին «Ալեքս Հոլդինգի» մեր գործընկերների հետ խոսել ենք ոլորտը զարգացնելու հեռանկարների մասին. մոտ ապագայում ընկերությունը նախատեսում է գործարկել նաև կտորի եւ թելի ֆաբրիկա: Արդյունքում կստեղծվի շուրջ 450 նոր աշխատատեղ։
Հայաստանը պատմականորեն եղել է եւ կարող է կրկին դառնալ տարածաշրջանում տեքստիլ եւ տրիկոտաժ արտադրանքի խոշոր մատակարարներից մեկը։ Գործերին հաջողություն»:
3