«Երեկ մամուլում տեղեկություն տարածվեց, թե վարչապետի կինը Աննա Հակոբյանը, մասնակցել է «Քաղպայմանագիր» կուսակցության նիստին և անգամ դիտողություն արել ՔՊ անդամ, ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանին հիշեցնելով, որ նա ընդամենը Նիկոլ Փաշինյանի շիշ բռնողն է եղել:
Մենք դիմեցինք ՔՊ կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանին ճշտելու, թե Աննա Հակոբյանն արդյոք իրավունք ունի՞ մասնակցել ՔՊ նիստերին, եթե այո, ապա վերջին անգամ ե՞րբ է մասնակցել, և նման միջադեպ եղե՞լ է, թե՞ ոչ: Ի պատասխան Ս. Պապիկյանն ասաց. «Մեր նիստերին մասնակցում են միայն կուսակցականները, իսկ Աննա Հակոբյանը կուսակցական չէ: Երբևէ նման դեպք չի արձանագրվել»»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում