Բայց, պարզվեց, արտակարգ դրությունը մեզ լրատվամիջոցներիս համար է, որ ավելորդ «խուճապ» չառաջացնենք և իշխանությունների վատ աշխատանքն ու համաճարակի տարածմանը նպաստող վարքը պատշաճ չներկայացնենք հանրությանը։
Պարզվեց արտակարգ դրությունը ոչ մի սահմանափակում չի պարունակում մարդկանց տեղաշարժի, հանրային օբյեկտների աշխատանքի առումով։ Ոչ մի ռեստորան ու հանրային օբյեկտ այս օրերին չի փակվել, դեռ ավելին վարչապետն անձամբ է շրջում սուպերմարկետներով ու ռեստորաններով և ուրախանում այնտեղ մարդկանց հանդիպելով։
Ողջ աշխարհն անգամ ոստիկանական մեթոդներով արգելում է մարդկանց դուրս գալ փողոցներ, խանութներ մտնում են հերթով, որ միմյանց չվարակեն, իսկ մեզանում վարչապետն ուրախ-ուրախ հայտարարում է, որ անգամ տուրիստներ կան երկրում, իսկ ռեստորանները, ինչպիսի հաջողություն, դատարկ չեն։
Հարց է ծագում այդ դեպքում ինչո՞ւ հայտարարեցիք արտակարգ դրություն, որ խոսքի ազատության սահմանափակումներ մտցնեք և ձեր վաղեմի երազա՞նքն իրականացնեք»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։