«Երեկ ավարտվեց սեպտեմբերի 29-ին սպասվող ՏԻՄ ընտրությունների թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը։ Հետաքրքիր պատկեր է գրանցվել Փարաքար համայնքում։ Տևական պայքարից հետո Սասուն Միքայելյանը հասել է եզրագծին և ամեն ինչ անելու է, որ Փարաքարում հաղթի դեռևս ամիսներ առաջ համայնքի ղեկավարի տեղակալ նշանակված իր ազգականը Սարդուր Թևոսյանը, ով, փարաքարցիների պատմելով, աշխատանքի գրեթե չի գնացել, բայց առաջադրվել է համայնքապետի թեկնածու։
Թեկնածուներից երկուսը ավագանու անդամներ Սամվել Ավետիսյանն ու Դավիթ Մինասյանը, դատվածություն են ունեցել․ առաջինը անօրինական հրազեն պահելու և օգտագործելու մեղադրանքով, երկրորդը սպանության փորձի։ Նրանք ևս առաջադրվել են ընդդեմ գործող գյուղապետ Սամվել Վարդանյանի, ով, ի դեպ, երեկ վերջին պահին է առաջադրել թեկնածությունը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: