Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Սևան Քոչարյանը, ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ:
Այս պահին Սևանից ժամանած հատուկ ջրասուզակը կատարում է որոնողական աշխատանքներ դին հայտնաբերելու ուղղությամբ:
Հրազդանի ոստիկանները պարզել են, որ ջրահեղձ եղած երեխան 15-ամյա Մհեր Ե.-ն էր: