24 Փետրվարի, 2017

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը չի շտապում կարծիք հայտնել Երեւանի թիվ 38 մանկապարտեզի տնօրեն Սեդա Հակոբյանի վերաբերյալ: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը չի շտապում կարծիք հայտնել Երեւանի թիվ 38 մանկապարտեզի տնօրեն Սեդա Հակոբյանի վերաբերյալ, որն, ըստ մամուլի, հրահանգում է իր ենթակայությամբ աշխատող մարդկանց, որ մարզերում բնակվող իրենց հարազատներին վերագրանցեն թիվ 2 ընտրատարածքում, որտեղ առաջադրվել է իր ամուսինը Արման Սահակյանը:

«Պետք է հասկանանք աշխատանքի ժամի՞ն է տեղի ունեցել, թե՞ աշխատանքից հետո: Երբ դա կհասկանանք, նոր քայլեր կձեռնարկենք, դեռ չենք պարզել այդ հարցը»,- այսօր` փետրվարի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Տարոն Մարգարյանը:

Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակ» թերթը գրել էր, որ ահազանգ էր ստացվել, որ Երեւան քաղաքի թիվ 38 մանկապարտեզի տնօրեն Սեդա Հակոբյանը հրահանգում է իր ենթակայությամբ աշխատող մարդկանց, որպեսզի վերջիններս մարզերում բնակվող իրենց հարազատներին վերագրանցեն թիվ 2 ընտրատարածքում: Բանն այն է, որ Սեդա Հակոբյանը կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի կինն է, իսկ Արման Սահակյանը պատգամավորության թեկնածու է եւ ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրվել է թիվ 2 ընտրատարածքում: 

Լրահոս