«Համեմատության համար ասեմ, որ 2009-2017 թթ. ընթացքում` 9 տարում, վերականգնվել է մոտ 21 միլիարդ դրամ: Այսինքն` երեք տարում վերականգնվել է 2.6 անգամ ավելի շատ վնաս, քան դրան նախորդած 9 տարիների ընթացքում միասին վերցրած»,- ասաց Նազարյանը:
Պատգամավորը նաև անդրադարձավ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի 50/50 տոկոսների մասին հարցին:
«Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քրեական գործի նախաքննության ընթացքում հարկային ստուգումների ընթացքում առաջացած հարկային պարտավորությունների կատարման նպատակով Հայաստանի պետական բյուջե է փոխանցել 3 միլիարդ 165 միլիոն ՀՀ դրամ: Ինչպես նաև հայրենիքի պաշտպանության համար սպառազինություն ձեռք բերելու նպատակով իր նախաձեռնությամբ նվիրաբերել է 19 միլիոն ԱՄՆ դոլար: Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնն է հայտնել այս տեղեկությունը 2019 թվականին ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի գրավոր հարցմանը»,- նշեց Լենա Նազարյանը:
Պատգամավորի խոսքով` եթե հնարավոր լիներ ապացուցել նախկինում եղած տնտեսական, քաղաքական, ընտրական, դատական համակարգերի զավթումը, հեղափոխություն չէր լինի:
«Եթե հնարավոր լիներ ինստիտուցիոնալ ճանապարհներով ապացուցել, փաստել, արձանագրել, որ նախորդ իշխող ուժը զավթել է պետության բոլոր կենսական համակարգերը, չէր լինի հեղափոխություն, կլիներ իշխանափոխություն ընտրությունների միջոցով, ինչպես բոլոր ժողովրդավար երկրներում:
Իսկ թե ուր են մնացած քրեական գործերը, ես էլ եմ այդ հարցը տալու, երբ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը, ապօրինի գույքի բռնագանձման օրենքի պահանջի համաձայն, կգա խորհրդարան` այդ օրենքի կատարման զեկույցը ներկայացնելու համար»,- Ազգային ժողովի բարձր ամբիոնից այս մասին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը: