«Ժամանակ» թերթը գրում է.
«Թեև երեկ ԿԸՀ-ն հաստատեց ինքնաբացարկի դիմումները և հրապարակեց Աժ գնացող 105 պատգամավորների անունները, սակայն առաջիկայում ևս փոփոխություններ են սպասվում ԱԺ անցած պատգամավորների, մասնավորապես’ ՀՀԿ խմբակցության կազմում: Մեզ հասած տեղեկություններով’ ԱԺ նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն առաջիկայում վայր է դնելու պատգամավորական մանդատը և նշանակվելու է Վրաստանում Հայաստանի դեսպան:
Մեր տեղեկություններով` Շվեյցարիայում մեր երկրի դեսպան է նշանակվելու ՀՀԿ ցուցակի չորրորդ համարը` Արա Բաբլոյանը»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում