«Ժամանակ» թերթը գրում է.
«Զատկի տոնին «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը նախ շնորհավորել էր, ապա կոչով դիմել «Խելագարվենք, գրավենք քաղաքները»:
«Ժամանակ»-ի հետ զրույցում Զարուհի Փոստանջյանը նշեց, որ այո, իրենք ցանկանում են գրավել, իսկ պետք է գրավես, որ ազատագրես և հիմնադրես այնպիսի պետականություն, որտեղ մարդիկ ունեն հավասար իրավունքներ և օրենքի առաջ հավասար են։
«Միայն ապրիլով, եթե մեզ չհաջողվի ունենալ այն, ինչ մենք ցանկանում ենք, ապա ապրիլը պետք է շարունակվի։ Եվ միայն Երևանն ու Ազատության հրապարակը ներառելով արդյունավետ չի կարող լինել, պետք է հնարավորինս շատ քաղաքներ ընդգրկված լինեն հեղափոխական շարժման մեջ»,- ասաց նա»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
9