«Ժողովուրդ» թերթը գրում է․
Եվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաեւ հայտարարել էր, թե, այդ այցին զուգահեռ Վլադիմիր Պուտինի հետ նաեւ աշխատանքային քննարկում կանցկացնի: Ընդ որում, նկատենք, որ թավշյա հեղափոխությունից եւ Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո սա Վլադիմիր Պուտինի առաջին այցն է Հայաստան:
Եվ, ահա, մի կողմ թողնելով օրակարգը, որով Հայաստան է գալիս Վլադիմիր Պուտինը, վերջին շրջանում հանրությունը քննարկում է այստեղ սպասվելիք հնարավոր հանդիպումներն ու զարգացումները: Եվ, ահա, տարբեր տեղեկությունների համաձայն` Վլադիմիր Պուտինը նաեւ ցանկություն է հայտնել այցելել Քրեակատարողական հիմնարկներ եւ այդպես նպատակ ունենալ նաեւ հանդիպել «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Այլ կերպ ասած, նա Քոչարյանին անձամբ տեսնելու համար պատրաստ է նաեւ կալանավայր գնալ: Եվ այս տեղեկություններն արդեն իսկ դարձել են հանրային քննարկման եւ քննադատության առարկա, թե ինչու է նա այդպիսի ցանկություն հայտնել:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը այս թեմաների շուրջ զրուցել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ, որը հայտնեց, որ այս պահի դրությամբ Վլադիմիր Պուտինի այցի եւ հնարավոր հանդիպումների հետ կապված մանրամասներ այնքան էլ հայտնի չեն:
«Ես հիմա պատրաստ չեմ մանրամասն այդ հարցերին պատասխանել, բայց ես գիտեմ, որ հոկտեմբերի 1-ին Հայաստանում նախատեսված է ԵՏՄ Բարձրագույն խորհրդի նիստը, որը գլխավոր մարմինն է այդ կառույցի, որը տեղի է ունենում անդամ երկրների ղեկավարների մակարդակով, իսկ Հայաստանի դեպքում կառավարության ղեկավարի մակարդակով: Սա այն է, ինչ այս պահի դրությամբ հայտնի է եւ ծրագրվում է»:
Մանրամասները թերթի այսօրվա համարո