ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սահմանամերձ մի քանի բնակավայր այցելությունից հետո քիչ առաջ վերջապես ժամանակ գտա, կարդացի Մարգարիտա Սիմոնյանի ամուսնու՝ Տիգրան Քեոսայանի գրառումը տիկնոջ՝ ավելի վաղ արած հայտարարության վերաբերյալ։ Արդեն իսկ հնչել են տասնյակ, հարյուրավոր գնահատականներ, որոնց գերակշիռ մասն արտահայտում է արդարացի զարյութ, վրդովմունք, ցասում Քեոսայանի արտահայտությունների վերաբերյալ։ Բայց ես կուզեյի դուրս գալ զգայական հարթությունոից և խնդիրը դիտարկել մաքուր քաղաքականության պրիզմայով։ Ահա այդ հարթությունում Մարգարիտա Սիմոնյանի և Տիգրան Քեոսայանի ազգությունն ու ազգանվան «յան» վերջավորությունը որևէ նշանակություն չունեն։ Նրանք երկուսն էլ արտահայտել են ոչ թե ազգությամբ հայ կնոջ և հայ տղամարդու իրար գրեթե երկրորդող կարծիքներ, այլ ռուսական քարոզչական մեքենայի սպասարկուների տեսակետներ։ Իսկ դա նշանակում է, որ Սիմոնյանը և Քեոսայանը նույն տեքստն ասելու էին, եթե նրանք լինեին հրեա, վրացի, կամ գերմանացի։ Այդպիսով, նրանք արտահայտվել են որպես ռուսական քարոչզական մեքենայի ներկայացուցիչներ, ինչը նշանակում է, որ նրանց ասածները նաև ռուսական ինչ–ինչ շրջանակների մոտեցումն է։ Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ այդ տեսակետները հնչում են հայ–ադրբեջանական սահմանին տիրող լարվածության համապատկերում, ապա դա ևս զարմանանալի չէ․ ռուսական քարոզչությունը օգտագործում է ցանկացած առիթ, պատրվակ՝ իր շահերը, իր մանիպուլյացիաները տարածելու համար։ Սա նման օրինակներից մեկն է։ Մարգարիտա Սիմոնյանի և նրա ամուսնու՝ Տիգրան Քեոսականի հայտարարությունները, իհարկե, վրդովվեցուցիչ են, բայց դրանց պետք է վերաբերվել որպես իրողության, որպես ռուսական առնվազն որոշակի շրջանկաներում տիրապետող կարծիքի և դրանից հետևություններ անել։ Իսկ հետևությունը մեկն է՝ պետք է շարունակել աշխատել ռուսական կողմի հետ, աշխատել ոչ միայն պաշտոնական դիվանագիտության մակարդակում, այլև մյուս բոլոր հարթություններում ու խողովակներով՝ խորհրդարնական դիվանագիտություն, փորձագիտական համայնք, լրագրողական հանրություն, մտավորականություն և այլն։ Ակնհայտ է, որ 2018թ․ հետո Ռուաստանում կամ դրա առնավազն որոշակի շրջանակներում կա անհասկացվածություն Հայաստանի նկատմամբ, նրանք չեն կարողանում կամ չեն ցանկանում ընդունել Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների ողջ էությունն ու բովանդակությունը։ Բայց դրա համար սխալ է մեղարդել միայն ռուսական կողմին, դա նաև Հայաստանի, մեր համապատասխան շրջանակների, քաղաքական ու մյուս էլիտաների վատ աշխատանքի արդյունքն է։ Ահա այդ աշխատանքը նման անցկանալի դրսևորումներից հետո պետք է կրկնապատկել ու բազմապատկել»: |
Լրահոս
-
Ֆինլանդիան սկսել է ռազմական տեխնիկա պահել Նորվեգիայում
-
Իսրայելի պաշտպանության բանակը կոչ է անում պաղեստինցիներին հեռանալ Ռաֆահ քաղաքից
-
Նիկոլը սադրանքների դիմելով հույս ունի, թե ՌԴ-ն 1-ինը հարված կհասցնի հայ-ռուսական հարաբերություններին․ Աշոտյան
-
Գոյության պայքարն այդ ե՞րբ դարձավ դասական քաղաքական իրադարձություն․ Բաբայան
-
Անպատվության դարաշրջան․ զինվորի կյանքը վտանգելու գնով թշնամու առաջ բացում են ՀՀ դարպասները․ Ոսկանյան
-
Ուկրաինան կոչ է անում ներգրավել արևմտյան զորքեր բերել Ուկրաինա
-
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը շարունակում է երթը
-
Մի րոպեում ադրբեջանցի զինվորը կարող է անցնի փշալարը և ահաբեկի մարդկանց, չեն կարող որևէ անվտանգություն ապահովել․ Դանիելյան (տեսանյութ)
-
Նախկին ոստիկանապետի տղան, որ ատրճանակով զինված ավազակային հարձակում էր կատարել, չհասցրեց լքել ՀՀ-ն
-
Մեր հերոսների լույսն է, թող մեր աչքերը բացվեն. Սրբազանին նվիրեցին բեկորներից պատրաստված նուռ (տեսանյութ)
-
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ՝ մեկնարկում է երթ Գյումրիից Երևան
-
Ցուցարարներին անիծող կինը ՔՊ-ական Մարիա Կարապետյանի հորաքու՞յրն է. Politik.am
-
Իշխանական էժանագին քարոզիչնե՛ր, ավելի լավ է սկսեք փրկօղակներ փնտրել, որովհետև ձեր խարխլված նավակը՝ կարծես թե ափ դուրս չի գալու․ Արտակ Զաքարյան
-
«Տեր ողորմեա՛». Սոլակում Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման մասնակիցները հոգևոր երգեր են երգում (տեսանյութ)
-
Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված. Ռուբեն Մխիթարյան (տեսանյութ)
-
Այս տարի Երևանը կունենա 171 հատ 8.5 մետրանոց նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս
-
«Տավուշը հանուն Հայրենիքի» շարժումը հայտարարություն է տարածել
-
Իշխանությունը քարտեզներում չի ներկայացնում հանձնվող տարածքների իրական չափը․ հայտարարություն
-
Հայկական պատմամշակութային ժառանգության բռնյուրացման նոր փորձ․ «Արևմտյան Ադրբեջան» TV են բացել
-
Կիպրահայոց թեմն աջակցում է «Տավուշի» շարժմանը, կոչ է անում իշխանությանը հրաժարվել զիջումներից
-
Հայկական գյուղերից հրաժարվելը նվազեցնելու է քաղաքակրթական ու աշխարհաքաղաքական սուբյեկտայնությունը
-
Փաշինյանը կնախագահի Մոսկվայում ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը
-
Ես վստահ եմ, որ Երևանի և Բուդապեշտի միջև չվերթը բավական մեծ հետաքրքրության կարժանանա և՛ հայ զբոսաշրջիկների կողմից և՛ հունգարացի զբոսաշրջիկների կողմից. Միրզոյանը` Բուդապեշտում
-
Արդյո՞ք մենք այն հասարակությունն ենք, որի հետ միայն Քրեական օրենսգրքով է պետք խոսել. Վարդապետյան
-
Ընդհանուր հայտարարություն կլինի, ես մեջը կլինեմ. Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ
-
Վահագն Խաչատուրյանը մեկնում է ԱՄՆ
-
ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը սատարում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը և կոչ անում բոլորին միանալ
-
Մայիսի 8-ին տեղի կունենա Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը
-
ԱԺ նիստում ՔՊ-ական պատգամավորներից մեկը հեռախոսով է խաղում, մյուսը՝ թղթե ինքնաթիռով (տեսանյութ,լուսանկարներ)
-
Պետրոս Պետոյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար