8 Հունվարի, 2019
Ժամը 07.20-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Արշակունյաց պողոտայից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1990 թ. ծնված Գևորգ Հ.-ին:Մեկնած օպերատիվ խմբին «Հայփոստ» ՓԲԸ 0023 մասնաճյուղի աշխատակցուհին հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 06.30-ից 06.50-ն ընկած

ժամանակահատվածում, անհայտ անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը բացելով, մտել է Արշակունյաց պողոտայի 16 հասցեում գործող «Հայփոստ» ՓԲԸ 0023 մասնաճյուղ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել և ոչինչ չգողանալով՝ հեռացել է:

Գևորգ Հ.-ն տվել է խոստովանական բացատրություն:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net
kotayk

Լրահոս