29 Հունիսի, 2023
Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

Հունիսի 29-ին, ժամը 02։17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակ կամրջից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Փրկարարների և ոստիկանների համատեղ ուժերով կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը։
kotayk

Լրահոս