1 Հուլիսի, 2023

«Ադրբեջանը նոր պահանջ է ներկայացրել, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի բեռնափոխադրումներն իրականացվեն Ադրբեջանի տարածքով, հավանաբար խոսքը դեղորայքի տեղափոխման մասին է: Տեղեկություն չկա, թե որ ճանապարհով պետք է բեռները տեղափոխվեն, հնարավոր է այն ճանապարհներով, որոնք այսօր գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ, այդ պահանջում նշված է, որ Ադրբեջանը պատրաստ է հումանիտար փոխադրումները թույլ տալ իր տարածքով, բայց ոչ Լաչինի, այսպես կոչված, անցակետով»,-այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

«Նշեմ, որ վերջերս Բաքվում Արցախի հայերին համեմատել էին վայրի կատվի հետ նշելով, որ անգամ վայրի կատվին կարելի է ընտելացնել, մի քանի օր սոված թողնելուց հետո դուրս կգան ուտելիքի հետևից, տեսեք, թե ինչ ստոր համեմատություն է իրականացվում, նրանք անթաքույց ասում են, որ, այո՛, կմատնենք սովի, որ ստիպված գան քննարկումների դաշտ: Նրանք Լաչինի միջանցքով հումանիտար փոխադրումները դիտարկվում են Արցախի ժողովրդին այսպես կոչված ինտեգրելու ճանապարհին լուրջ խոչընդոտ համարելով, որ Արցախի կապը Հայաստանի հետ խոչընդոտում է, որ Արցախի ժողովուրդը կապ հաստատի Բաքվի հետ և սկսի խոսել ու գնա իրենց ինտեգրման ճանապարհով»,- ընդգծել է Ստեփանյանը:

«Բաքուն նոր պահանջ է դրել». ԱՀ ՄԻՊ

Լրահոս