Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը դիմել է ՀՀ ոստիկանապետին և գլխավոր դատախազին հետևյալ պահանջով «Տեղեկացնում եմ Ձեզ, որ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում Պետական պահպանության ենթակա շինությունների վրա անցքեր են բացվում դռելով` անշտկելիորեն վնասելով Թամանյանական շինությունները։ Հորդորում եմ և պահանջում ձեռք առնել համապատասխան միջոցներ գտնելու և պատասխանատվության կանչելու մեղավորներին»։
Դիմումին կցվել են տեսանյութերի հղումներ, որոնք կարող եք դիտել այստեղ, այստեղ և այստեղ։