29 Հունիսի, 2023
Անդոնը հայտարարել է, թե Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին ձեռք բերված զինատեսակները կրել են «ժողովրդին ոգևորող փիառ բնույթ»՝ կոնկրետ մատնանշելով «Իսկանդերի» գնման փաստը: «Օրինակ՝ նույն «Իսկանդերը», հիշո՞ւմ եք, երբ որ մտնում էր հրապարակ հաղորդավարն ասում էր՝ հրապարակ մտավ «Իսկանդերը»: Մենք կուզեինք, որ բոլոր զինատեսակները ամբողջ ծավալով կարողանային նպստել մեր հաղթանակներին»,-հայտարարել է Նիկոլի փիառը կյանքի նպատակ դարձրած այս ՔՊ-ականը:

Անդոնն ու Նիկոլն այս օրերին լուծում են մեկ հիմնական խնդիր՝ հանրությանը մոլորեցնելու, այնպիսի ստեր հորինելու, որ որպես պատերազմի հետևանքների մեղավոր հանկարծ Նիկոլը չդիտարկվի: Դրա համար Անդոնը հերթական մի կեղծ թեզ է առաջ քաշում՝ թիրախավորելով նախկին իշխանություններին, պաշտպանելով Նիկոլին. պնդում է, թե «Իսկանդերի» ձեռքբերումը չի ունեցել գործնական նշանակություն այն դեպքում, երբ գաղտնիք չէ, թե նույն այդ ստրատեգիական նշանակության զինատեսակը, որ Մոսկվան Երևանին էր տրամադրել շնորհիվ ՀՀ իշխանությունների ու Կրեմլի միջև հարաբերությունների փոխվստահելիության, որքան մեծ նշանակություն է ունեցել Ադրբեջանի զսպման հարցում: ՌԴ-ն հենց այդ նպատակով էլ, ըստ էության, տրամադրել էր զենքը Հայաստանին: Ի դեպ՝ զենքը տրամադրվել էր ոչ թե «վիտրինայում» դնելու, այլ հարկ եղած ժամանակ այն ազիկների գլխին պայթեցնելու նպատակով, մինչդեռ հետո պետք է գար Նիկոլն ու սկսեր հարված հասցնել ռուսական զենքի հեղինակությանը՝ «10%-ով պայթելու» մասին անհեթեթ հեքիաթներ հորինելով:

Անդոնն ուղղակի չի ցանկանում խոստովանել, որ ի տարբերություն իրենց, նախկին իշխանությունների համար փիառը միանգամայն չորրորդական խնդիր է եղել, քանի որ մարդիկ գործով են զբաղվել,այլ ոչ թե ֆեյսբուքյան լայվերով իրենց երեսներն են բոլորին դեմ տվել՝ լսարանին հիմարի տեղ դնելով: Եթե նույնիսկ նիկոլին ջրածնային ռումբ էլ տային, մեկ է՝ Արցախի կապիտուլյացիան նա էլի մինչև վերջ գլուխ էր բերելու, քանի որ այդ պատվերն էր ստացել իրեն մի բանի տեր սարքած կենտորններից, որոնք հերը կանիծեին, եթե հանկարծ «Իսկանդերը» 100%-ով պայթեր:

Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/1901

 

 

kotayk

Լրահոս