1 Մայիսի, 2017
Մայիսի 1-ին, ժամը 15:08-ին ահազանգ է ստացվել, որ երեխան ընկել է Լոռու մարզի Լորուտ գյուղի սկզբնամասում հոսող Մարց գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը Շամուտ գյուղի բնակիչ, 2002 թ. ծնված Է. Ք.-ի դին դուրս է բերվել գետից:

 

Լրահոս