mnews

3 Փետրվարի, 2018

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արարատում ազատվում են Հովիկ Աբրահամյանի վերջին կողմնակիցներից։

Երեկ տեղեկացանք, որ Արտաշատի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալին են պարտադրել ազատման դիմում գրել։ Սահականուշ Հովհաննիսյանը մարզպետարանի հնաբնակներից է միջին տարիքի կին, Հովիկ Աբրահամյանի Արարատի մարզպետ աշխատելու տարիներին եղել է մարզպետարանի գործավարը։ Նրա փոխարեն նշանակվել է ավագանու անդամ Արմեն Դերմոյանը, որը Հովհաննես Ղազարյանի Գազի Հովոյի որդիների ընկերն է։

Արարատի մարզպետի և նրա եղբոր Ավշարի Գրիգորյանների հետ քավոր-սանիկ Գազի Հովոյի որդիները վերջին ամիսներին իրենց ընկերներին նշանակում են տարբեր պաշտոնների, Ղազարյանի որդիներից մեկն էլ վերջերս նշանակվեց Արտաշատի քաղաքապետի տեղակալ, մյուս ընկերը մարզադպրոցի, երրորդը կարատեի դպրոցի տնօրեն և այլն»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 

Լրահոս